Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը հրաժարական է ներկայացնում (տեսանյութ)

Սահմանադրության 158–րդ հոդվածի համաձայն, նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում։

 Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 

Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ:

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, ավելի ճիշտ արդեն մեկնարկել է, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն Կառավարությունը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Եվ ես հիմա պատրաստվում եմ ստորագրել Կառավարության հրաժարականը՝ համաձայն Սահմանադրության 158-րդ հոդվածի, որը ուղղված է Հանրապետության նախագահին։ Գրությունը հետևյալն է. «Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը, խնդրում եմ ընդունել Կառավարության հրաժարականը»:

Այսօր, հիմա այս գրությունը կուղարկվի Հանրապետության նախագահին, և նախագահը, Սահմանադրության համաձայն, կընդունի Կառավարության հրաժարականը:

Ասեմ նաև, որ այս պայմաններում՝ մինչև նոր Կառավարության ձևավորումը Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին և, համապատասխանաբար, տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի։

Լավ օր եմ մաղթում բոլորիդ և սիրում եմ բոլորիդ։

 

 Ավելի ուշ` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունեց հրաժարականը։