Բացել լրահոսը Փակել լրահոսը
նախագահի-հրամանագիր
A A
Պաշտոնական

Նախագահի հրամանագրով՝ Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Կառավարության կազմում միայն մեկ փոփոխություն է եղել ․Դավիթ Թադևոսյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Դավիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունա-բերության նախարար:

Նշենք, որ կառավարության մյուս անդամները վերանշանակվել են՝   Դավիթ Խուդաթյանը՝  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Սուրեն Պապիկյանը՝ Պաշտպանության նախարար, Համբարձում Մաթևոսյանը՝  Շրջակա միջավայրի նախարար, Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարար, Ժաննա Անդրեասյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Արարատ Միրզոյանը՝ Արտաքին գործերի նախարար, Սրբուհի Գալյանը՝ Արդարադատության նախարար, Անահիտ Ավանեսյանը՝ Առողջապահության նախարար, Արմեն Թորոսյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Վահե Հովհաննիսյանը՝ Ֆինանսների նախարար,  Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարար։