A
A
Կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը
Աջակցիր «Ա1+»-ինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը:
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
- արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: