A
A
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված՝ INSARAG-ի միջազգային վերաորակավորմանը։ Թիմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36-ժամյա վարժանք՝ Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։
Ողջունելով վարժանքի մասնակիցներին՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը նշել է, որ այն հայկական թիմի համար գիտելիքներն ու կարողությունները բարելավելու, միջազգային փորձը յուրացնելու և անելիքները հստակեցնելու լավ հնարավորություն է։ Նրա խոսքով՝ մենթորների դիտարկումներն ու առաջարկությունները կօգնեն թիմին ավելի պատրաստված ներկայանալ առաջիկա վերաորակավորմանը։