Բացել լրահոսը Փակել լրահոսը
778985094_2370966343433073_5148369325329313079_n
A A
Տեսանյութեր Սպորտ Պաշտոնական

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը։  Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,400 միավորով դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,000 միավոր և գրավել 5-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։