A
A
Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ին60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։
Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահեց 114 կգ և 118 կգ։ Այստեղ նա արժանացավ արծաթե մեդալի։
Երկամարտի 218 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։