A
A
Մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք որոշեցինք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում՝ մեր հանրությանը բացատրելու, թե ինչու, իրադարձություններն իրենք ի ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն։
Բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունն ամենասուր վճռականությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցես սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ պրոցեսը։ Մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել՝ ներողություն ձևակերպման համար միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Մեր նահատակների ոսկերները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում։
Մենք պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։