Բացել լրահոսը Փակել լրահոսը
d580d5b6d5a4d5afd5a1d5afd5a1d5b6-d685d5bed5afd5abd5a1d5b6d5b8d5bd-1
A A
Պաշտոնական

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 21,1 °C-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրի դիտարկման եվրոպական Copernicus ծրագրի՝ 1979 թվականից սկսվող դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
 
«Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թվականի մարտին՝ 21,09 °C։ Հատկանշական է, որ նոր առավելագույնը գրանցվել է հենց օգոստոսին։ Սովորաբար Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանն իր տարեկան առավելագույնին հասնում է մարտ-ապրիլ ամիսներին։
 
Գիտնականները տեղի ունեցողը կապում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ օվկիանոսի երկարաժամկետ տաքացման հետ։ Ներկայում լրացուցիչ ազդեցություն է ունենում նաև զարգացող ուժեղ Էլ Նինյոն։
 
Մասնագետները զգուշացնում են, որ որքան տաք է օվկիանոսը, այնքան մեծանում է ծովային ջերմային ալիքների, կորալային խութերի և այլ էկոհամակարգերի վնասման, ինչպես նաև ավելի ինտենսիվ փոթորիկների առաջացման վտանգը»,- նշել է նա։