Բացել լրահոսը Փակել լրահոսը
813386087_1584117960411886_8691583393039897496_n
A A
Պաշտոնական

Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սապսանը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։
🔎📕 Դեպքի վայրում ԲԸՏՄ տեսուչների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հյուծված թռչունը Սապսան՝ թափառաբազե (լատիներեն՝ Falco peregrinus), բազեների կարգի գիշատիչ թռչնի տեսակի է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Կենդանիների միջազգային կարմիր ցուցակում՝ որպես հազվագյուտ և խոցելի տեսակ։
🚑🦅 Նույն օրը՝ ժամը 16։15-ի սահմաններում, սապսանը տեղափոխել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։ Թռչունը եղել է օղակավորված, որի տվյալները կնույնականացվեն։
🩺✅ Ներկայումս սապսանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, գիշատիչ թռչունը գտնվում է մասնագետների ուշադրության ներքո: