Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախյան և հայաստանյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի գրասենյակներին (տեսանյութ)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սգո երթից հետո Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մի շարք հասարակական կազմակերպություններ և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նամակ-խնդրագիր են հղել ՄԱԿ-ի գրասենյակներին։ 

Նամակ-խնդրագրում ասված է, որ անհրաժեշտ է խստորեն դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, միջազգային իրավական ակտերի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ճանաչել միջազգային ու ԽՍՀՄ ներպետական իրավական ակտերի հիման վրա Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք հանդիսացող Արցախի Հանրապետությունը և ձեռնարկել գործուն միջոցներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը։