A
A
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
Այս պահին միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար: