Վերակառուցվում է Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը․ Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերակառուցում ենք Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր տեղում մեկնարկեցինք Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարությունը։ Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։
Ի՞նչ ենք անում
Երթևեկությունը տանում ենք տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։
Արդյունքում՝
Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն։ Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը։ Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։
Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված: 1.5 մլրդ դրամանոց այս խոշոր ծրագիրն իրականացնում ենք ՀՀ կառավարության աջակցությամբ և 16 ամիս անց այստեղ կունենանք անվտանգ ու անխափան երթևեկություն»,- հայտնել է քաղաքապետը: