Հանրայինի հեռարձակողի խորհուրդը կքննարկի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հարցը
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային հեռարձակողի խորհուրդը սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․
«Սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմը սկսվելու 6֊րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։ Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ընդունել իր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»։