Բացել լրահոսը Փակել լրահոսը
2b6c5b88-a792-4049-89be-2833004bbdbe
A A
Պաշտոնական

«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով:

Ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել և առգարվվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: