Բացել լրահոսը Փակել լրահոսը
829806996_1431396132510700_5835336038162316059_n
A A
Պաշտոնական

Հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը

Հոկտեմբերի 1-ին Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացել է ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ՝ Ռեզա Աքբարիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:

Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները:

Հանդիպման ավարտին հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը: