Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Քաղաքականություն

Մեդվեդևը Հայաստանը «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի առաջ է տեսնում

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ երկրի զարգացման ուղղությունը փոխելու որոշումը դրական հետևանքներ չի ունենա։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար ամենավատ սցենարը կարող է լինել «նոր Ուկրաինա» դառնալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը որոշել է փոխել իր զարգացման ուղղությունը։ Վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա վերածվելն է նոր Ուկրաինայի»,- ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ռուսական կողմը հայտարարել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ մաքսային միությունում գտնվել հնարավոր չէ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում, անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությանը, նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։ Ռուսաստանի դիրքորոշմամբ՝ Հայաստանում այս հարցով պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի։