Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իսկ եթե խոսենք ա՞յլ կերպ. Մաս 3 (տեսանյութ)

❓ Ի՞նչ է տեղի ունենում, երբ անհամաձայնությունը սկսում ենք ընկալել ոչ թե որպես այլ կարծիք, այլ որպես անձնական հարձակում։ 💬 «Եթե ինձ հետ համաձայն չես, ուրեմն իմ դեմ ես»․ ծանո՞թ է այս մտածելակերպը։ Հակամարտության պայմաններում կամ դրանից հետո ապրող հասարակություններում այլ դիրքորոշում ունեցող մարդը երբեմն շատ արագ դառնում է «թշնամու կողմնակից», «դավաճան» կամ պարզապես «օտար»։ 🕊️ «Իսկ եթե խոսեինք ա՞յլ կերպ» փոդքաստի 3-րդ էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչպես արտահայտել անհամաձայնությունը՝ չվիրավորելով դիմացինի արժանապատվությունը։ Ինչպե՞ս տարբերել արարքի կամ դիրքորոշման քննադատությունը մարդուն պիտակավորելուց։ Ինչպե՞ս արտահայտել զայրույթը և սահմաններ դնել՝ առանց վիրավորանքի ու նվաստացման։ 🔴 Խոսում ենք նաև «ՈՉ» ասելու կարևորության, պաշտպանական ուժի կիրառման, աշխատանքային միջավայրում անհամաձայնությունների և այլակարծության նկատմամբ մեր վերաբերմունքի մասին։ Իսկ դիմացինի ցավն ու փորձառությունը հասկանալը նշանակո՞ւմ է համաձայնել նրա հետ։ Կարո՞ղ ենք ասել՝ «Ես քեզ հետ համաձայն չեմ, բայց կարող ենք շարունակել խոսել»։ 🎙️ Վարող՝ Սոֆի Մկրտչյան Հյուրեր՝ Գոհար Գրիգորյան — ՈԲՀ դասընթացավար և սերտիֆիկացման նախաթեկնածու Մարգարիտա Խուդավերդյան — ՈԲՀ դասընթացավար և սերտիֆիկացման նախաթեկնածու ▶️ Դիտեք ամբողջ էպիզոդը և գրեք մեկնաբանություններում՝ ինչպե՞ս եք արտահայտում անհամաձայնությունը՝ առանց դիմացինին վիրավորելու կամ պիտակավորելու։ –––––––––––––––––––– 🤝 Փոդքաստը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert-ի և LIVKOM-ի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամը։ #ԻսկԵթեԽոսեինքԱյլԿերպ #ՈչԲռնիՀաղորդակցություն #ՈԲՀ #Խաղաղարարություն #Խաղաղաշինություն #NVC #NonviolentCommunication #Peacebuilding #BRIDGE 📌 Հետևեք Հանրային լրագրության ակումբին՝ Facebook՝ /publicjournalismclub Instagram՝ /publicjournalismclub YouTube՝ /pjcarmenia