Արտերկրի բժշկի երկրորդ կարծիք՝ առցանց․ Հայաստանում ներկայացվել են ուռուցքաբանության նոր լուծումներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲժշկական բարդ դեպքերի համար արտերկրի մասնագետի երկրորդ կարծիքը ստանալու նպատակով այլևս պարտադիր չէ մեկնել։ «Մեդ Քեյր Արմենիայի» նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկայացվել է TeleMed նոր թվային հարթակը, որը հնարավորություն է տալիս բժշկական փաստաթղթերն ու հետազոտությունների արդյունքները փոխանցել միջազգային մասնագիտական ցանցի բժիշկներին և ստանալ անկախ մասնագիտական կարծիք։
Մասնագիտական ցանցում ներառված են տարբեր երկրների մասնագետներ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից։
Հանդիպման ընթացքում Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է նաև ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան՝ կարմիր և ինֆրակարմիր լույսի կիրառմամբ մեթոդ, որը, ըստ մասնագետների, կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման հետևանքով առաջացող կողմնակի ազդեցությունների նվազեցման համար։
«Սա նորարարական տեխնիկա է, որը կանխարգելում ու բուժում է քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունները՝ ռադիոթերապիայի, քիմիաթերապիայի և իմունոթերապիայի դեպքում»,- ասաց բժիշկ Ֆուադ Կերբաժը։
Մեկ սեանսը, կախված տոքսիկության աստիճանից, կարող է տևել 5-15 րոպե։ Մասնագետների ներկայացմամբ՝ մեթոդը կիրառվում է նաև բժշկության այլ ոլորտներում։
Ներկայացված տվյալների համաձայն՝ ֆոտոբիոմոդուլյացիան ուսումնասիրվում է նաև ցավի կառավարման, վերքերի լավացման և հակաբորբոքային ազդեցության ուղղություններով։
Հանդիպմանը մասնակցել են հայաստանյան ուռուցքաբաններ, քիմիաթերապիայի մասնագետներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում։