A
A
«ՔԿ-ն անուղղակի պաշտպանում է հանցագործներին»․ կիբեռհանցագործությունից տուժածները Կառավարություն են եկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿիբեռհանցագործությունից տուժած քաղաքացիներն այս անգամ հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց կորցրած գումարները վերադարձնելու պահանջով։
Նրանք պահանջում են, որ իշխանությունները զբաղվեն խնդրով և գործուն քայլեր ձեռնարկեն իրենց իրավունքները պաշտպանելու և պատճառված ֆինանսական վնասը վերականգնելու ուղղությամբ։
Նրանք նաև ակնկալում են, որ Ֆինանսների նախարարությունը կհամագործակցի իրենց հետ՝ խնդրի լուծման ուղղությամբ։
Քաղաքացիների խոսքով՝ իրենց պահանջները չլուծվելու և իրավունքների պաշտպանված չլինելու դեպքում պատրաստվում են նաև հետագա բողոքի ակցիաների։ Նրանք չեն բացառում նստացույցերի անցկացումը։
Տուժածները նշում են, որ իրենց համար առաջնային հարցը կորցրած գումարների վերադարձն ու խնդրի հասցեական լուծումն է։
Մանրամասները՝ տեսանյութում։