Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Կառավարությունը Քննչական կոմիտեում ներկայացուցիչ կունենա

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանը 3 տարի ժամկետով կնշանակվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում որպես կառավարության ներկայացուցիչ։ Նախագիծը Գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։

ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած ներկայացուցչից: Հանձնաժողովի անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որեւէ միջամտություն արգելվում է:

Հանձնաժողովի կազմում են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և ՀՀ կառավարության նշանակած 4 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել Որակավորման հանձնաժողովի անդամներ:

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը՝ Արմեն Այվազյանը: