Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 5-ից 9-ը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների 20-րդ երիտասարդական Դելֆյան խաղերը, որին մասնակցել են շուրջ 500 ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից:
2026 թվականի Դուշանբեի հոբելյանական 20-Դելֆյան խաղերի մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում, որոնց մասնակցել են ԱՊՀ 10 երկրների 10–25 տարեկան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից:
Միջազգային այս հեղինակավոր ստուգատեսում «Էստրադային երգեցողություն» անվանակարգում փայլուն հաղթանակ է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ Անժելա Ալբերտյանը՝ արժանանալով մրցույթի ոսկե մեդալի։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։