A
A
Առանց թույլտվության վաճառք, սնունդ և ակումբ․ Երևանում 18 խախտում է արձանագրվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 18 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար թվով 6, առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 4, լռության կանոնները չպահպանելու համար թվով 3, առանց թույլտվության հեստապարային ակումբի գործունեության իրականացման համար թվով 2, առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման համար թվով 3։