A
A
Ավտովթարի հետևանքով մահացել է Արարատ համայնքի ղեկավարի տեղակալի եղբայրը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քենդրջյանի եղբայրն է՝ 46-ամյա Հարություն Քենդրջյանը։