Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000143642
A A
Հասարակություն

Մոտ 43 մլն դրամ արժեքով գրքերը կնվիրվեն գրադարաններին

Երևան համայնքի սեփականություն համարվող գրքերի հավաքածուն՝ 45 մլն 846 հազար 492 դրամ 4 լումա արժեքով սեփականության իրավունքով անհատույց կհանձնվի Երեւանի ենթակայության գրադարաններին։

Երեւանի ավագանու որոշման նախագծով համայնքի հաշվեկշռում առկա 12255 գրքերը կհանձնվեն 19 գրադարաններին։ 

Ձեռք բերված գրականության ցանկում, ըստ տեղեկանք-հիմնավորման, ընդգրկված են հայ եւ արտասահմանյան դասական գրականության նոր հրատարակություններ, մասնագիտական եւ մանկական գրականություն, ինչպես նաեւ ժամանակակից հեղինակների նոր հրատարակություններ, ինչը հնարավորություն կտա առավել լիարժեք բավարարելու գրադարանների ընթերցողների գրական եւ տեղեկատվական պահանջարկը։ 

2024 թվականին ձեռք է բերվել 8788, իսկ 2025 թվականին՝ 11883 գիրք։ Գրքերը թե այս, թե նախորդ տարիներին ձեռք են բերվել «Գրադարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրի շրջանակում։