Թորոս Թորոմանյանի լուսանկարչական ապարատը կցուցադրվի
Աջակցիր «Ա1+»-ինՃարտարապետ, հնագետ, հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորոմանյանի լուսանկարչական ապարատը Երեւանի պատմության թանգարանից կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան։
Այն կներկայացվի «Անի. Միջնադարյան հայկական մայրաքաղաքի հազար ու մեկ վերապրումները» խորագրով միջազգային ցուցահանդեսում։
Ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 14-ից մինչեւ 2027 թվականի ապրիլի 6-ը ներառյալ։ Թորոս Թորոմանյանի լուսանկարչական ապարատը վերոնշյալ ցուցադրության շրջանակներում իր կարեւոր տեղը կունենա Անիի հնադարանից փրկված մյուս ցուցանմուշների կողքին։
1904-1912թթ. Թորոս Թորոմանյանը Անիում պարբերաբար մասնակցել է Նիկողայոս Մառի գիտարշավախմբի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել վերակազմության նախագծեր:
Բացի Թորոս Թորոմանյանի լուսանկարչական ապարատից, կցուցադրվի նաեւ լուսանկարող տեսապակի ու դետալ։
Երեւանի ավագանին առաջիկա նիստում հավանություն կտա «Երևան քաղաքի պատմության թանգարան» հավաքածուում ներառված 2 (երկու) թանգարանային առարկաները ժամանակավորապես տեղափոխելու վերաբերյալ որեշմանը։