A
A
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում է պահել 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով՝ Սամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: