A
A
Քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները
Աջակցիր «Ա1+»-ինԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի գրասենյակի ներկայացուցիչներ Յերուն Կլիկի, Մարնիկս վան Ռեյի և Վլադիսլավ Ռաշկովանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները, մակրոտնտեսական զարգացումները, ընթացիկ կառուցվածքային բարեփոխումները և ԱՄՀ-ի հետ համագործակցության հարցերը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական միջավայրի փոփոխություններով պայմանավորված հնարավորությունների ու մարտահրավերների շուրջ։
Հանդիպումը տեղի է ունեցել Բանգկոկում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում։