ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման փորձեր են կանխվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ Արմավիր ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր Շարունակվում են քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված այլ իրերի փոխանցման ակտիվ փորձերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Մասնավորապես հոկտեմբերի 14-ից 15-ը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ԱԹՍ-ների միջոցով արգելված իրեր փոխանցելու 3 փորձ։ Հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկները կահավորված են թույլ տեսանելի արգելքներով, որոնք դժվարացնում են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, բոլոր փորձերը կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։ Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են 10 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և բջջային հեռախոսի պարագաներ։ Նույն ժամանակահատվածում հիմնարկի երկու տեղամասերի միջև գտնվող փշալարի վրայից քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են նաև փաթեթ, որում առկա է եղել 1,4 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող բուսական զանգված։ Բոլոր դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ԱՆ քրեակատարողական ծառայություն