Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ ընտրություններ2
A A
Քաղաքականություն

4 համայնքում ՔՊ-ն միայնակ կմասնակցի ընտրություններին

Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի  Վարդենիս, Կոտայքի մարզի  Գառնի,  Շիրակի մարզի Ախուրյան եւ Վայոց ձորի  մարզի Վայք համայնքներում  ՔՊ-ն միայնակ կմասնակցի ընտրություններին։

  Հոկտեմբերի 25-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում այս համայնքներում բացի ՔՊ-ից, այլ կուսակցություն չի առաջադրվել։

  Այդ օրը համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվելու  Հայաստանի  21 համայնքում։ ՔՊ-ն մասնակցության հայտ է ներկայացրել համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրություններին։

 Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն 19 համայնքում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան և Ստեփանավան։ Իսկ  մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն  Լոռու մարզի Ֆիոլետովո եւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

  Իջեւան համայնքում 5 տարվա կառավարումը ստանձնելու համար պայքար կմղեն «Ինքնիշխան Հայաստան»-ը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Ինքիշխան Հայաստան»-ը կպայքարի նաեւ Գեղարքունիքի մարզում ձայներ ստանալու համար։

Խորհրդարանական  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջադրվել է միայն Լոռու մարզի Ստեփանավան համայնքում, այստեղ առաջադրվել են նաեւ Հայրենիք, Հանրապետություն եւ Գործարար կուսակցությունները։ Արտաշատ եւ Եղեգնաձոր համայնքներում կփորձի ձայներ հավաքել «Նոր դարաշրջան» կուսակցությունը։ Կուսակցության ղեկավարը ներկայումս  ԱԺ պատգամավոր Հարություն Հարությունյանն է՝ «Ուժեղ Հայաստան»-ից։

   Բացի Ստեփանավան համայնքից, Հանրապետություն կուսակցությունը առաջդրվել է Դիլիջան եւ Եղեգնաձոր համայնքներում։

 Արտախորհրդարանական «Ապրելու երկիր» կուսակցությունն մասնակցելու է Մեղրի, Գորիս, Եղեգնաձոր, Դիլիջան, Արթիկ, Մարտունի համայնքների ընտրություններին։ Մարտունի համայնքում ընտրությանը կմասնակցի նաեւ Հանրապետական կուսակցությունը՝ Ռեֆորմիստների հետ միասին կազմելով  «Մեր համայնք»  կուսակցությունների դաշինքը։ Այստեղ կպայքարի նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը։

    ՀՅԴ-ն մասնակցում է ընտրություններին Ծաղկաձոր, Հրազդան, Արտաշատ, Մարտունի համայնքներում։  Իսկ  Եվրոպական եւ Շնորհապետական կուսակցություններն իրենց ուժերը կփորձեն միայն Մեղրի  համայնքում։

 Մեծամասնական ընտրակարրգով էլ ընտրություններին   Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ղեկավարի համար պայքարում է երկու թեկնածու՝ Միխայիլ Չիչյովը եւ Ալեքսանդր Նովիկովը։ Միխայիլ Չիչյովը, ըստ հայտարարագրի, ունի 6 շարժական գույք ունի, երեք անշարժ:

   Նա աշխատավարձ ստացել է «Դիլիջան» ազգային պարկից եւ Ֆիոլետովոյի համայնքապետարանից, իսկ Ալեքսանդր Նովիկովը ունի մեկ անշարժ եւ մեկ շարժական գույք։ Ըստ հայտարարագրի՝  աշխատում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։

  Համայնքը 5 տարի ղեկավարած Ալեքսեյ Չիչյովը հրաժարվել է հետագա պաշտոնավարումից, չի առաջադրել իր թեկնածությունը։ 

   Փոխարենը Շամիրամ  ղեկավարումը ցանկանում է շարունակել  35 տարվա համայնքապետ Մրազ Բրոյանը։ Նա միակ թեկնածուն է։