Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Թրամփը կոչ է արել փակել Ֆրանսիայի սահմանները

Ազատություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ երկրի իշխանություններին կոչ անելով անհապաղ փակել սահմանները։

«Ֆրանսիան այրվում է։ Միանգամայն այլ աշխարհից եկած մարդիկ, որոնց սրտերը լի են ատելությամբ, կործանել են երբեմնի այս մեծ երկիրը։ Փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ վերցրե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է Ֆրանսիայում կենսապայմանների թանկացման դեմ զանգվածային ցույցերից հետո, որոնք նախօրեին մի շարք քաղաքներում վերածվել էին ոստիկանության հետ բախումների, հրկիզումների և խանութների թալանի։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 1800 մարդ։

Ամենալուրջ միջադեպերից մեկը տեղի է ունեցել Լիմոժ քաղաքում, որտեղ հրդեհվել է շուրջ 140 տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի շենքը, փլուզվել է նաև դրա աշտարակը։ Բախումներ են գրանցվել նաև Փարիզում, Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։