Տիգրան Ավինյանը հանդիպել է Պեկինի քաղաքապետի տեղակալի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Պեկինի քաղաքապետի տեղակալ Սիոն Վընին: Չինաստանի մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է COP17-ի շրջանակում:
Կարևորելով Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կան ուղղություններ, որոնք հետաքրիր են Երևանին փորձի փոխանակման առումով:
Մասնավորապես, որպես ռազմավարական առաջնահերթություններ՝ քաղաքապետն առանձնացրել է երթևեկության բեռնաթափման և կառավարման, ինչպես նաև օդի աղտոտվածության նվազեցման խնդիրները։
Պեկինի քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանում գտնվելու օրերին այցելել է քաղաքային կառույցներ և ծանոթացել իրականացված ծրագրերին։
Նա ընդգծել է, որ Երևանը զարգացման կարևոր ուղի է բռնել և նկատել, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները տեսանելի են քաղաքում։