A
A
Այո՛, կարա լինի այնպիսի բեռ, որ Հայաստանն ասի՝ այս բեռը չի կարող անցնել ՀՀ սահմանով․ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր և Ադրբեջանի միջև նույնպես կա ըմբռնում, որ արգելված բեռներ, օրինակ՝ զենք և զինամթերք, չեն փոխադրվելու», — ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնելով TRIPP նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։
Նրա խոսքով՝ գոյություն ունի բեռների և ապրանքների հստակ ցանկ, որը համաձայնեցված է Հայաստանի և տարբեր երկրների միջև համապատասխան փաստաթղթերով, և այս հարցում Ադրբեջանը բացառություն չի լինի։