Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը (տեսանյութ)

Երևանում կան շենքեր ու հուշարձաններ, որոնց ծանոթ ուրվագծերը երեկոյան կորչում են մթության մեջ։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Լույսը կարող է նորովի բացահայտել դրանց գեղեցկությունը՝ ընդգծելով մինչ այդ աննկատ մնացած մանրամասները։ Երևանի քաղաքապետարանն արդեն լուսավորել է մի շարք հուշարձաններ ու շենքեր և շարունակելու է այս աշխատանքը՝ ընդգծելով դրանց ինքնատիպ գեղեցկությունն ու չխաթարելով շրջակա միջավայրի հանգիստը։

Այսօր լուսավորվեց նաև Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով 1967 թվականին կառուցված՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։