A
A
Սպանության փորձի համար հետախուզվող երիտասարդները հայտնաբերվել են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Ձերբակալվածները ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։