Բացել լրահոսը Փակել լրահոսը
21
A A
Սպորտ Պաշտոնական

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում։

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը։ Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։