ՌԴ-ից իմ վրա սպառնալիքների և ճնշումների տեղատարափ է եղել․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ վրա սպառնալիքների և բազմաթիվ ուղղություններով ճնշումների այնպիսի տեղատարափ է եղել, որոնց մասին չեմ էլ ուզում բարձրաձայնել։ Իշխանությունները գիտեն այդ մասին, որովհետև այդ ամենը լսել են, տեսել են, հետևել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով նախըտրական շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու իր նախաձեռնությանը։
Արամ Սարգսյանն ասում է, Ռուսաստանը Հայաստանում իշխանության չափ ազդեցության լծակներ ունի՝ սկսած բիզնես աշխահից վերջացրած՝ կրիմինալ աշխարհի հետ ունեցած կապերով։ Վստահեցնում է, որ ինքը տեղի չի տվել այդ ճնշումներին և հիմա էլ նախաձեռնել է նույն կուսակցությանը լուծարելուն ուղղված քայլեր։
ՀՀ-ՌԴ միջև առկա լարվածությանն անդրադառնալիս՝ «Հանրապետության» ղեկավարն ընդգծեց Հայկական երկաթուղին և ատոմակայանն այդ երկրի ազդեցությունից դուրս բերելու կարևորությունը։ Նա անընդունելի է համարում այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» ընկերության ղեկավարին և նրա հետ քննարկել մեր երկրում նոր ատոմակայան կառուցելու հարցը։
«Որոշակի խոսակցություններ կան, թե ՀՀ իշխանությունները երկաթուղին ինչ-որ կերպ, ինչ-որ գումարով ՀՀ-ին տալու համաձայնության են գալիս, որ ենթակառուցվածքներն աշխատեն, բայց նոր ատոմակայանի կառուցումը տան ռուսներին։ Սա աղետալի է, որովհետև այսպես, թե այնպես՝ երկաթուղու կոնցենսիան կավարտվի 2038թ․, և բացարձակ համազոր չէ ատոմակայանի հետ։ Էներգետիկ անվտանգությունը գերկարևոր է։ Ռուսները ՀՀ-ում ատոմակայան չեն կառուցելու, որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրում ատոմակայան վերջնականապես շահագործման չեն հանձնել։ Չունեն համապատասխան սարքավորումներ և այլ հնարավորություններ»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։