Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է հուշում բյուջեի կատարողականը

Տնտեսություն
8e93cda83d55a16295807f2955298cf4

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 758.7 մլրդ դրամ` 89.7%-ով ապահովելով ՀՀ կառավարության տարեկան ծրագիրը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 796.8 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության տարեկան ծրագրի 84.4% կատարողական:

Այս մասին հայտոնւմ է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ հաղորդագրության՝ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 741.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 780.6 մլրդ դրամ` ապահովելով համապատասխանաբար 89.9% և 85.1% կատարողական:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 38.1 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված 97.7 մլրդ դրամի ընդամենը 39%-ը: Նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեկան ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 62.6 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 24.5 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 46.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -8.7 մլրդ դրամ: