Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցում կրկին դասադուլ է (տեսանյութ)

Մարզեր
75ec2e2367c48ffd6ad3b9162e754bdd

Այսօր՝ հունվարի 26-ին, Աքորի էր եկել Լոռու մարզպետարանի Կրթության վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը՝ մանկավարժական կոլեկտիվին ներկայացնելու Աքորու դպրոցի նոր տնօրեն Անահիտ Մուսայելյանին։

Մարզպետարանի կրթության վարչությունն արդեն իսկ ստացել է ԿԳ նախարարության որոշումը, համաձայն որի Աքորու դպրոցի տնօրենի դեկտեմբերի 20-ին անցկացված ընտրություններն ուղեկցվել են առանց կեղծիքների, եւ ընտրության արդյունքում տնօրեն է ընտրվել Ալավերդու համար 2 դպրոցի ուսուցչուհի Անահիտ Մուսայելյանը։

«Արդյունքների ուսումնասիրության ժամանակ էլ մենք արձանագրեցինք, որ խախտումներ առաձնապես չեն եղել, եւ հանձնաժողովի եզրակացությունը դրական է։ Ընդունված կարգ կա, որ նոր տնօրենին ներկայացնում են կոլեկտիվին, հանձնում-ընդունում անելուց հետո։ Երբ մենք եկանք դպրոց, այդ ժամանակ դպրոցում դաս կար, բայց հենց զանգը հնչեց, ուսուցիչներն ու աշակերտները դուրս եկան ու գնացին,-մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Էդիկ Մացակյանը։

Դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանն էլ սա իր առաջին աշխատանքային օրն է համարում։ Ասում է, որ այսուհետ ամեն օր ժամը 9։00-ից ինքը լինելու է դպրոցում։ Անահիտ Մուսայելյանը կարծում է, որ հետագայում անհարմարություններ չեն լինի, ուսուցիչների ըմբոստությունն էլ նա թյուրիմացություն է համարում, որը հետագայում կշտկվի։ «Իմ կողմից կոլեկտիվի որեւէ անդամի նկատմամբ հակակրանք չկա, ես եկել եմ սիրով աշխատելու»,-ասում է տնօրենը։

«Ես հասկանում եմ ուսուցիչներին, նրանց նման պահվածքը մի ձեւ է՝ արտահայտելու իրենց բողոքը։ Սակայն հարցի լուծումը պետք է լինի օրենքի կարգին համաձայն, մենք չենք կարող օրենքով ընտրված տնօրենին չներկայացնել։ Կա 15-օրյա ժամկետ, որի ընթացքում պետք է ներկայացվի նոր տնօրենը»,-ասաում է մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը։