Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն չի լուծել աղքատության հարցը

Պաշտոնական
f42782628b45c3a85c1e247f7c1fc6a3

Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակմանն ուղղված քննարկումները մարտի 6-ին շարունակվել են Արթիկում և Գյումրիում` տեղի կուսակցականների, հասարակական ակտիվ զանգվածի ու մտավորականության հետ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն ունի թիմ, գիտելիքներ, կարողություն և հմտություն` լուծելու պետության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

«Մեզ դեռևս չի հաջողվել լուծել աղքատության, կոռուպցիայի խնդիրները, որոնք, սակայան, լուծելու կամք և կարողություն մենք ունենք: Անցած հինգ տարիների ընթացքում մեզ համար գերակա խնդիր էր պետության ամրապնդումը` անվտանգության ապահովումը, պետական ինստիտուտների զարգացումը, հետագա զարգացման համար կարողությունների ապահովումը: Այս ամենը մեզ հաջողվել է իրականացնել ամբողջությամբ:

Մեր նպատակն է առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա դրանց դրական ազդեցությունն իր կենսամակարդակի վրա»,- ասել է վարչապետը:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ նախընտրական ծրագրում սոցիալական բնագավառում իրականացվելու է սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացման քաղաքականություն:

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության և աշխատատեղերի ապահովման ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա:

Իսկ առողջապահության ոլորտում ներդրվելու է առողջության ապահովագրման համակարգ, ինչը քաղաքացիներին հասանելի կդարձնի բարձրորակ բուժօգնությունը, սորտի վիրահատությունը և օնկոլոգիական ծառայությունները: