Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը ուզում է չանհանգստանալ

Պաշտոնական
236b6c9aeccf73f4a469d9c5b53b877b

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:

Ինչպես մնացած հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է. «Մենք ողջունել ենք վերջերս ընդունված ԵՄ խորհրդի եզրակացությունները, որոնցում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների այցելությունների անհրաժեշտության մասին: Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրողն է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, և վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը»

Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ համատեղ հայտարարությունից հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահը Եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ քննարկումների անցկացման, բանաձևերի ընդունման փորձերն ու մտադրությունները՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք այդ մասին պարոն Շուլցի հետ խոսել ենք: Շատ հանգիստ ենք վերաբերում դրանց, որովհետև Եվրոպական խորհրդարանն այսօր չէ, որ անդրադառնում է ԼՂ խնդրին: Եվրոպական բոլոր կառույցները 80-ական թթ. վերջերին և 90-ականների սկզբներին սատարում էին ԼՂ ժողովրդի արդարացի պահանջին: Այն ժամանակ էլ Եվրոպական խորհրդարանը բանաձևեր ընդունեց: Ես վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը նույն հարցի վերաբերյալ բանաձև ընդունելիս չի կարող ելնել այլ սկզբունքներից: Այնպես որ, այստեղ անհանգստանալու խնդիր չկա: Հարցն այն է, որ բոլոր եվրոպական կառույցների խնդիրն է եղել, որ հակամարտության կարգավորումն արագանա»: