A
A
Արամ Ա-ն հատուկ ժողով է հրավիրել
Մարտի 13-17-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով եւ նախագահությամբ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում գումարվելու է հատուկ ժողով։
Դրան մասնակցելու են Կիլիկյան Ս. Աթոռի Թեմերի առաջնորդները եւ թեմական Խորհուրդների ներկայացուցիչները։
Նրանք քննարկելու են միջթեմական հարաբերությունները, Կաթողիկոսարան-Թեմ համագործակցությունն ակտիվացնելու հեռանկարները։
Թեմերի ներկայացուցիչները հանդես կգան հատուկ զեկոյցներով՝ ներկայացնելու համար ազգային եկեղեցական կյանքի ներկա պատկերը: