Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը

Պաշտոնական
222fe3146cc7ce40f199ca81b471b000

Այսօր՝ մարտի 15-ին Հայաստանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ եւ ՀՀ Մշակույթի, Կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Եգիպտոսի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ մշակվել է միջոցառումների ծրագիր:

Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն ավելի քան 250՝ ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ:

Այս միջոցառումներին մասնակցություն կունենան հայ, բելգիացի, ֆրանսիացի, կանադացի, լեհ եւ շվեյցարացի մի շարք արվեստագետներ:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի պաշտոնական մեկնարկը, սակայն, կտրվի մարտի 16-ին ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությամբ:

Տեղեկությունը փոխանցել է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունը։