Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցում են Բելառուսի հետ

Պաշտոնական
bcf18eb2b807d006960c776014b98103

Երեւանում կայացան միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ-ների միջեւ:

Խորհրդակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնում էին արտգործնախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը, սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը եւ արտգործնախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը: Բելառուսական կողմը ներկայացնում էին Բելառուսի ԱԳՆ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների վարչության պետ Նիկոլայ Դեմչուկը, Տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Սավինիխը, ինչպես նաեւ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին Բելառուսի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ այլ ոլորտներում: Կողմերը քննարկեցին նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները:

 

 

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։