Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վարչապետն ընդունել է Ասադին

Պաշտոնական
5500d2c7f5e2bb28849d316bacdc9fa4

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների, ֆինանսների նախարարության կարողությունների ու ֆինանսական շուկայի զարգացման, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ծրագրերին աջակցելու և օժանդակություն ցուցաբերելու համար:

Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կենսաթոշակային և սննդի անվտանգության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին վերաբերվող: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը, սոցիալական և առողջապահության բնագավառներում առաջիկա ծրագրերին:

Վարչապետ Սարգսյանը և Ասադ Ալամը քննարկել են նաև Հայաստանում և եվրագոտում առկա տնտեսական վիճակին ու հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:

Լուրը փոխանցել է ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը։