Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաշենի հանքավայրի հարցն են քննարկել

Պաշտոնական
0a1d3a4a600a828303ee818c9a54ed8b

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ծաղկաշենի հանքավայրի շահագործմանն առնչվող հարցերին:

Իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են ներկայացրել վարչապետ Արա Հարությունյանը եւ «Բեյզ Մեթըլս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը մեծ ակնկալիքներ ունի Ծաղկաշենի հանքավայրի շահագործման հետ կապված՝ այն դիտարկելով որպես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր խթաններից մեկը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է ընթանան միջազգային չափանիշներին համապատասխան, եւ այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք: