Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈԱԱԿ-ը դարձել է ցանցի խորհրդի անդամ

Պաշտոնական
0c6650c2b18d9d7ecd526498ef65a4c3

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ըստ հաստատված օրակարգի քննարկվել են հիմնադրամի 2011 թ. տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները:

ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մանրամասներ են ներկայացվել կառույցի որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի և միջազգային համագործակցության արդյունքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ հիմնադրամն ստացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (INQAAHE) նախնական անդամակցության կարգավիճակ, ինչպես նաև դարձել է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի կառավարման խորհրդի անդամ:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները: