Ավտոբուսներում WiFi կլինի
Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը ստորագրել են 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը;
Ըստ քաղաքապետարանի մամլո ծառայության` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ:
«Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է լիազորությունների սահմաններում նպաստել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայ-չինական մշակութային կապերի ընդլայնմանը»,- նշել է քաղաքապետը:
Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. «Արդեն մշակել ենք տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, որը փուլ առ փուլ իրականություն ենք դարձնում. մեր հիմնական նպատակն է միկրոավտոբուսներից անցնել ավտոբուսների: Մինչև տարեվերջ երթուղի են մտնելու ևս 250 նոր ավտոբուսներ: Մշակել ենք նոր երթուղային ցանց՝ հաշվի առելով նաև քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները: Համայքի կողմից սպասարկվող ավտոբուսներում կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ. նոր ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրասպորտի համակարգը, ինչպես նաև դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղևորները կարող են հետևել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաև շարժական կապի WiFi համակարգ է լինելու»:
Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նոր ավտոբուսներից որոշները կկահավորվեն սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետերանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապրի վարչությունը;