A
A
Փոխնախարարն ընդունեց ուսանողներին
Մարտի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:
Փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները:
Փոխնախարարը, հանգամանալից խոսեց նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարեց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։