Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կպարգեւատրվեն ձյան գերիներին փրկողները

Պաշտոնական
ed211964a2d2c8bc19d0beb42e1fd738

Մոտ օրերս մեկական ամենագնացներ կտրամադրվեն Շիրակի և Գեղարքունիքի ԱԻՆ մարզային փրկարարական վարչություններին։ Այս մասին ասել է ԱԻ նախարարը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻ նախարարը Փրկարար ծառայության տնօրենին հանձնարարել է խրախուսման ներկայացնել Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու և որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։

Քննարկվել են ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեխնիկական հագեցվածության, սեյսմիկ դիտացանցերի արդիականացման և օպտիմալացման ծրագրերը, դրանց մեջ Գառնիի կենտրոնի ներգրավման, դրա տեխնիկական հագեցվածության ու զարգացման խնդիրները։

ատ շուտով նախարարության ներկայացուցչական խումբը կմեկնի Գառնի` տեղում խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելու և կենտրոն տանող ճանապարհից սկսած մինչև ամենաբարդ ծրագրային հագեցվածություն համալիր լուծումներ առաջարկելու համար։

Առանձին անդրադարձ եղավ Երևանի Մյասնիկյան 1 հասցեում գտնվող հրշեջ մասի նոր շենքի ավարտման և առաջիկայում դրա բացման արարողության հետ կապված աշխատանքներին։

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։