Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտավորականները Նախագահականում էին

Պաշտոնական
17b77217977701ee44c3da7ab2d86e94

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է «Ռուսական խոսքի օրերի» շրջանակներում Ռուսաստանից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների:

Հանդիպմանը քննարկվել է հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը ողջունել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում ՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ տեղ է հատկացվում ռուսաց լեզվին՝ այն դիտարկելով ինչպես մշակույթի զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա խորացման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: